Մինչեւ տարեվերջ Exxon Mobil  կորպորացիայի տնօրենների խորհրդի ղեկավար Ռեքս Թիլերսոնը հրաժարական է տալու, դա պայմանավորված է նրանով, որ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը նրան որոշել է ԱՄՆ պետքարտուղար նշանակել։

Թիլերսոնի տեղը կզբաղեցնի Դարեն Վուդը, որը կդառնա Exxon Mobil–ի գործադիր տնօրեն ու հունվարից կղեկավարի տնօրենների խորհուրդը։

Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփը պաշտոնապես հաստատել է Թիլերսոնի նշանակումը պետքարտուղարի պաշտոնին, նրա թեկնածությունը պետք է հաստատի Կոնգրեսը։