Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովում հոկտեմբերի 28-ին հավանություն են տվել ֆինանսա-բյուջետային կարգապահության խստացման միջոցներին:
Ինչպես հաղորդում է svobodanews.ru-ն, կոշտ պատժամիջոցներ են նախատեսված այն երկրների դեմ, որոնց գերազանցում են ԵՄ-ում առկա բյուջետային դեֆիցիտի եւ պարտավորությունների չափորոշիչները: Հունաստանում ֆինանսական ճգնժամաի դեմ պայքարի համար ստեղծված Արտակարգ հիմնադրամը որոշվել է դարձնել մշտական:
ԵՄ 10 երկրներ աջակցել են Մեծ Բրիտանիայի առաջարկը՝ հրաժարվել Միության բյուջեի 5,9 տոկոս ավելացումից՝ համաձայնվելով ավելի պակաս՝ 2,9 տոկոս աճի:
Գերմանիան պնդել է Լիսաբոնյան պայմանագրում փոփոխություններ կատարելու վրա, որոշվել է ուսումանսիրել, թե որքանով է անհրաժեշտ նման քայլը:




























