Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն, ամենայն բարիք եւ մեծագույն հաջողություններ աշխարհում խաղաղության ամրապնդմանն ուղղված վճռական ջանքերում:

«Դուք վայելում եք խորին հարգանք, մեծ համակրանք եւ բարձր հեղինակություն հայ ժողովրդի կողմից, ինչը առիթ ենք ունեցել զգալու 2016 թվականի հունիսին Հայաստան կատարած Ձեր այցի ժամանակ:

Ջերմությամբ լի Ձեր այցը Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ միջպետական եւ միջեկեղեցական ավանդական բարեկամական հարաբերությունների պերճախոս վկայությունն է եւ համերաշխության կարեւոր պատգամ այսօրվա հակամարտող աշխարհին»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: