Եգիպտոսի իշխանությունները թույլ չեն տվել, որ «Ալ Կաիդա» ահաբեկչական ցանցի նախկին առաջնորդ ու հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդին երկիր մտնի, հայտնում է News Nation-ը։
Բեն Լադենի որդին՝ Օմարը, Կատարից էր Կահիրե եկել, սակայն անձնագրային հսկողության բաժնում նրան չեն թույլատրել երկրի տարածք մտնել։
Նշում են, որ Եգիպտոսի իշխանությունները Օմար Բեն Լադենին «սեւ ցուցակ» են մտցրել՝ արգելել են նրա այցելությունները Եգիպտոս։ Առկա տեղեկություններով «Ալ Կաիդայի» հիմնադրի որդին մտադիր է Թուրքիա ուղեւորվել։





























