Pakistan International Airlines ավիաընկերության աշխատակիցները օդանավի թռիչքից առաջ թռիչքուղու վրա այծ են զոհաբերել, հայտում է Express Tribune–ը։

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին Բենազիր Բհութոյի անվան միջազգային օդանավակայանում։ ATR օդանավը պատրաստվում էր թռիչքի, որը պետք է առաջինը դառնար ATR օդանավերի համար։ Ընկերությունը դադարեցրել է օդանավի շահագործումն այն բանից հետո, երբ դեկտեմբերի 7-ին 47 ուղեւորի տեղափոխող ATR 42-500 օդանավը կործանվել էր Հավելիանի մոտ։

«Ավիաընկերության աշխատակիցները այծ են զոհաբերել՝ ի նշան երախտագիտության, որ ATR օդանավերը վերագործարկել են չվերթները»,– պարբերականին հայտնել են ավիաընկերությունից։