Հետազոտողները Հարավարեւելյան Ասիայի մեխ Մեկոնգի շրջանում 163 նոր կենդանիների եւ բույսերի տեսակներ են հայտնաբերել, հայտնում է panda.org–ը։
Հայտնաբերվել է 3 կաթնասուն, 9 ամֆիբիա, 11 ձուկ, 14 սողուն եւ 126 բույս։ Նոր տեսակների թվում են թավամազ չղջիկը, սեւա–կարմիր նախշերով տրիտոնը, ծիածանավոր թեփուկներով օձը, փշոտ փայտամողեսը, բաց երկնագույն գեկոնը։ Նոր տեսակները հայտնաբերվել են Կամբոջայում, Լաոսում, Թաիլանդում, Վիետնամում եւ Մյանմարում՝ մարդու համար դժվարամատչելի խորը անտառներում եւ բարձր լեռներում։
Նոր տեսակների որոնումների պատճառներից մեկը հազվագյուտ կենդանիների եւ բույսերի ապօրինի առեւտուրն է եղել. նրանց պաշտպանելու համար սկզբում պետք է իմանալ, թե որտեղ են դրանք գտնվում։





























