Բրիտանիայի դատարանը երկուշաբթի 1915 թվականի ծնված Ռալֆ Քլարկին, որը մեղավոր է ճանաչվել անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեջ, դատապարտել է 13 տարվա բանտարկության: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Նախկինում Բիրմինգեմի թագավորական դատարանը Քլարկին մեղավոր է ճանաչել անչափահասների նկատմամբ սեռական բռնության 21 գործողություն իրագործելու համար: Հաղորդվում է, որ նա հանցագործությունները կատարել է 1970-80-ական թվականներին:
Նրա զոհերը, որոնցից մի քանիսն այժմ 45 տարեկանից մեծ են, ոստիկանություն են դիմել անցյալ տարի, երբ Քլարկի Facebook-ի էջում 100-ամյա տարեդարձը շնորհավորող գրառումներ են տեսել:
Ենթադրվում է, որ Մեծ Բրիտանիայի իրավունքի պատմության մեջ Քլարկը դարձել է ամենածեր դատապարտյալը:




























