Բեռլինի կենտրոնում բեռնատար մեքենան մխրճվել է Գեդեխնիսկիրխե եկեղեցուց ոչ հեռու գտնվող սուբծննդյան տոնավաճառի մոտ հավաքված մարդկանց բազմության մեջ։ Ոստիկանության տվյալներով կան զոհեր ու վիրավորներ։ DW-ի փոխանցմամբ, մի քանի կրպակ է քանդվել։ Ոստիկանությունը համարում է, որ տեղի ունեցածը կարող է ահաբեկչություն լինել։ Դեպքի վայրը շղթայված է ոստիկանության ուժերով, ժամանել են նաեւ հրշեջ ու շտապ օգնության մեքենաներ։
Տեղի լրատվամիջոցների տվյալներով զոհվել է 9 մարդ, շուրջ 50 վիրավոր կա։ Ոստիկանությունը որոնում է նրանց, ովքեր բեռնատարում են գտնվել։ Որոշ տվյալներով նրանք երկուսն են եղել։




























