Ոստիկանությունը կալանավորել է այն վարորդին, որը ենթադրաբար վարել է Բեռլինում ս սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց բազմության մեջ մխրճված բեռնատարը։ Reuters-ի փոխանցմամբ նրա հանցակիցը մահացել է։ Ըստ աղբյուրի՝ կանցլեր Անգելա Մերկելին զեկուցել են իրադրության մասին։
Ոստիկանությունը տեղի ունեցածը համարում է ահաբեկչություն։ Մարդկանց բազմության մեջ բեռնատարի մխրճվելու հետեւանքով, վերջին տվյալներով, զոհվել է 9 , տուժել շուրջ 50 մարդ։
Ոստիկանները պարզել են, որ բեռնատարում երկու մարդ է եղել։ Նրանցից մեկը զոհվել է։ Մյուս կասկածյալին հաջողվել է ձերբակալել պատահարի վայրից ոչ հեռու, հիմա ստուգում են, արդյոք նա իսկապես եղել է ավտոմեքենայում, հայտնում է DW –ն։
Դեպքի վայրը օղակված է ոստիկանների կողմից ,ժամանել են նաեւ հրշեջ ու շտապ օգնության մեքենաներ։ Ոստիկանները դիմել են բեռլինցիներին՝ խնդրելով մնալ տանն ու լուրեր չտարածել։




























