Լեհական տրանսպորտային ընկերության սեփականատերը, որի բեռնատարներից մեկը Բեռլինում մխրճվել էր տոնավաճառի մոտ հավաքված մարդկանց բազմության մեջ, պատմել է այդ բեռնատարի վարորդի մասին, հայտնում է TVN24 ռադիոկայանը։
Սեփականատիրոջ՝ Արիել Ժուրավսկիի խոսքով, ղեկին իր ազգականն է եղել, որն ուզում էր այդ գիշեր Բեռլինում մնալ։ Վարորդը պետք է բեռը գերմանական պատվիրատու ընկերությանը հասցներ դեռ երկուշաբթի, բայց վերջինը հետաձգել էր ժամկետը մինչեւ երեքշաբթի։ Բեռնատարը 25 տոննա մետաղական կոնստրուկցիաներ էր տեղափոխում։
Ժուրավսկին համարում է, որ բեռնատարն առեւանգվել է, քանի որ չի հավատում, որ իր ազգականը, որը վարորդական 15-ամյա փորձ ունի, կարող էր այդքան լուրջ սխալ գործել։ Բացի դրանից նա օրվա երկրորդ կեսին ոչ մի կերպ չէր կարողացել կապվել նրա հետ։
Երկուշաբթի երեկոյան լեհական համարանիշներով բեռնատարը մխրճվել էր սուբծննդյան տոնավաճառի մոտ հավաքված մարդկանց բազմության մեջ, ինչի հետեւանքով զոհվել է ինը , տուժել՝ 50 մարդ։ Վարորդը փորձել է փախուստի դիմել, բայց ոստիկանությունը ձերբակալել է նրան ու ուղարկել հարցաքննության։ Վարորդի կողքին բեռնատարում գտնվող մարդը տեղում մահացել է։




























