Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբիյը հայտարարել է, որ Նադեժդա Սավչենկոյին հեռացրել են «Բատկիվշչինա» խմբակցության շարքերից։ Այս մասին նա ասել է Ռադայի նիստի ժամանակ, փոխանցում է «112 Ուկրաինան»։
«Ուկրաինայի Գերագույն ռադայի կանոնակարգի 60-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ հայտնում եմ, որ «Բատկիվշչինա» քաղաքական կուսակցության պատգամավորական խմբակցությունը դեկտեմբերի 16-ի նիստի ժամանակ որոշել է Սավչենկոյին հեռացնել խմբակցության կազմից Գերագույն ռադայում կուսակցության եւ խմբակցության սկզբունքներին չհամապատասխանող գործունեության համար»,– ասել է Պարուբին։





























