ԵՄ խորհուրդը հաստատել է Վրաստանի համար վիզայի ազատականացման համաձայնագիրը։ Այս մասին ասված է Բրյուսելում ԵՄ օրենսդիր մարմնի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«2016-ի դեկտեմբերի 20-ին ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները Խորհրդի անունից հաստատել են Եվրախորհրդարանի հետ Վրաստանի համար վիզայի ազատականացման համաձայնագիրը»,– ասված է փաստաթղթում։



























