Հայաստանի Կենտրոնական բանկը սեպտեմբերի դրությամբ ունի 1,8 մլրդ դոլարի միջազգային պահուստ։ Այդ գումարից 1,3 մլրդ-ը արժեթղթեր են, իսկ 472 մլն դոլարը՝ կանխիկ արտարժույթ կամ ավանդ։ Արժեթղթերը, ըստ մեր տեղեկությունների, զարգացած երկրների կառավարությունների թողարկած պարտատոմսեր են, սակայն ԿԲ-ն նպատակահարմար չի համարում հրապարակել այդ պարտատոմսերի թողարկողներին։

Հիշեցնենք, որ Հայաստանը դեռեւս 2003 թ. վաճառեց միջազգային նպահուստներում պահպանվող ոսկին։