Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը հեռախոսային զրույցի ընթացքում քնարկել են Սիրիայի իրավիճակը: 
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Էրդողանը զանգահարել է Պուտինին եւ անկեղծ ցավակցություն հայտնել Սոչիում Տու-154 ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

«Կայացել է նաեւ Սիրիայի իրավիճակի հետ կապված կարծիքների հանգամանալից փոխանակում: Զրույցին մասնակցել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, որն աշխատանքային այցով Ռուսաստանում է»,- նշված է հաղորդագրության մեջ: