Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ամենամյա ծննդյան ուղերձով է դիմել ազգին: 10-րոպեանոց ելույթում նա խոսել է, թե ինչպես է ոգեշնչված «մեծ արարքներ կատարող հասարակ մարդկանցով», փոխանցում է BBC-ն:
Հազարավոր «փոքր բարի գործերը» կարող են ինչ-որ բան փոխել, նույնիսկ եթե համաշխարհային խնդիրները շատ մեծ են թվում, որպեսզի այդ փոփոխությունները հնարավոր դառնան, ասել է թագուհին:
Նա խոսել է Ռիոյի խաղերում բրիտանացի օլիմպիականների եւ պարալիմպիականների ձեռքբերումներ մասին: Նրա խոսքով՝ իրեն ոգեշնչում է բժիշկների, բուժակների եւ East Anglian Air Ambulance-ի անձնակազմի անդամների անձնվիրությունը. ընկերություն, որը պատասխանատու է Արեւելյան Անգլիայում շտապ օգնության ուղղաթիռների գործունեության համար: Այժմ այնտեղ է աշխատում Քեմբրիջի դուքսը եւ թագուհու թոռը՝ արքայազն Ուիլյամը:
Թագուհին նշել է, որ հաճախ համաշխարհային խնդիրները՝ ներառյալ պատերազմները եւ անարդարությունը չափազանց մեծ են թվում, որպեսզի ինչ-որ մեկը մենակ կարողանա ինչ-որ բան փոխել:





























