ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի պաշտպանական գերատեսչությունները համաձայնություն են ձեռք բերել Օկինավա կզղում գործող ամերիկյան ռազմաբազայի հարցով: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Պենտագոնի կայքը:

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ համաձայնության վերջնական ձեւակերպումն ակնկալում է առաջիկայում:

«Հյուսիսային վարժանքների շրջանում հողերի մասնակի վերադարձն ու Օկինավայում Ֆուտենմա նոր օբյեկտի շինարարության անհապաղ վերականգնումը եւս մեկ անգամ ցուցադրում են Ճապոնիայի կառավարության հետ մեր սերտ համագործակցությունը՝ ի շահ ամերիկա-ճապոնական միության ամրապնդման»,- ամփոփել է Քարթերը: