Չինաստանը փորձարկել է 5-րդ սերնդի նորագույն «Ձյան-31» (J-31) կործանիչի երկրորդ նախատիպը, հայտնում է China Daily–ն։

Այս պահին կործանիչը ստացել է նոր անվանում՝ FC-31 Gyrfalcon։ Առաջին փորձնական թռիչքն իրականացվել է Շենյան քաղաքում դեկտեմբերի 23-ին։ Չինաստանի պետական ավիացիոն ընկերության (AVIC) ներկայացուցիչը թերթի հետ զրույցում հաստատել է թռիչքի մասին տեղեկությունները, սակայն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել։

FC-31–ի մասին տեղեկություններն առաջին անգամ հայտնվել էին 2012–ի հոկտեմբերին։ Այդ ժամանակ կործանիչի առաջին նախատիպը բարեհաջող թռիչք էր կատարել Լյաոնին նահանգում։ Թռիչքը տեւել էր 11 րոպե։