Կամբոջայի վարչապետ Հուն Սենը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել երդմնակալությունից հետո վերանայել թագավորության գրեթե 274 մլն դոլար կազմող պարտքը դուրս գրելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Cambodia Daily-ն:

Հուն Սենի խոսքով՝ պարտքը կուտակվել է դեռեւս 1970-ական թվականներին, երբ իշխանության էր Լոն Նոլան, որին հետո տապալել է Պոլ Պոտի բռնապետական ռեժիմը: Այդ տարիներին ԱՄՆ-ը նախկին Կամուչիային էր տրամադրում նպատակային ապրանքային վարկեր՝ բրինձ, ալյուր եւ գործվածք ձեռք բերելու համար: Ներկայիս պնոմպենյան վարչակազմը չպետք է պատասխանատվություն կրի նախկին իշխանությունների պարտքերի համար, կարծում է վարչապետը:

Հուն Սենը նշել է, որ Պնոմպենը Վաշինգթոնին ոչ մի պահանջ չի ներկայացնում այն վնասի դիմաց, որը պատճառվել է Հնդկաչինում ամերիկյան ագրեսիայի ժամանակ, որը շարունակվել է մինչեւ 1973 թվականը: «Մենք ԱՄՆ-ից չենք պահանջում պատերազմի հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցում: Մենք ընդամենը ցանկանում ենք, որ ԱՄՆ-ը կարգավորի այդ պարտքի հարցը»,- հայտարարել է Կամբոջայի վարչապետը: