Շվեդուհի Յուժանա Դավիդսոնն այս Սուրբ ծնունդը տոնել է տնից հեռու ու շատ անսովոր միջավայրում։ Նա դահուկներով 39 օրում հասել է Հարավային բեւեռ։ Աշխարհում դեռ ոչ մի կին այս ճանապարհն այսքան արագ չէր հաղթահարել, գրում է Dagens Nyheter–ը։

Բայյց Յուժանան մտադիր չէ սահմանափակվել այս համաշխարհային ռեկորդով, մի փոքր հանգստանալուց հետո նա մտադիր է այդ նույն ճանապարհով հետ գալ՝ այս անգամ կայտով՝ օգտագործելով քամին, որը միշտ ափի կողմն է փչում։

«Հույս ունեմ քամին իմ մեջքից կփչի»,- ասում է նա հետդարձի ճանապարհին։ Յուժանայի ճամփորդությունը նոյեմբերի 15-ին էր սկսվել, սկզբում նա մտադիր էր 110 մղոնն անցնել 50 օրում։ Բայց ամեն ինչ շատ ավելի արագ էր ստացվել ու արդեն 39 օր հետո Յուժանան, որն այդ ամբողջ ընթացքում վարել է իր բլոգը, հասել էր նշանակության վայր։

«Ես ճանապարհին մտածում էին այն մասին, որ լավ կլիներ եթե Սուրբ ծնունդին տեղ հասնեի, այդպիսի Սուրբ ծնունդը հաստատ երբեք չես մոռանա»

33-ամյա Յուժանա Դավիդսոնը ծնվել է Նորմլյոսա գյուղում, բայց հիմա ապրում է Նորվեգիայում։ Իր ավագ քույրերից մեկի հետ նա երկու տարի առաջ ծայրից ծայր անցել է Գրենլանդիան։ Այդ ճամփորդության համար նա ստացել էր «Տարվա ճամփորդություն» մրցանակը