Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչպես են ամանորյա տոնակատարություններն ազդում մարդու ուղեղի վրա։ The Conversation գիտական ամսագրում հրապարակված հաղորդագրությունից պարզ է դառնում, որ մարդու ուղեղը յուրահատուկ ձեւով է ընկալում դեկտեմբերի վերջն ու բոլոր ամանորյա տոները՝ այս յուրահատուկ անտուրաժն ազդում է մարդկանց հոգեկանի վրա, գրում է Medikforum–ը։
Եվ այսպես, հոգեբանների խոսքով, տոնական զարդարանքներն ու մյուս նախապատրաստական աշխատանքներն առաջացնում են երջանկության հորմոնների՝ դոֆամինի ու սերոտոնինի արտադրություն։ Պարզվել է, որ մարդկանց մեծ մասի մոտ երկար տարիների տոնակատարությունների արդյունքում ձեւավորվում է Սուրբ ծնունդի մի ամբողջ նեյրոնային ցանց, որն ակտիվանում է նոր տարվա խորհրդանիշներն ու ատրիբուտները տեսնելիս։
Բացի ամենայնից տոնական օրերին ուժեղանում է նաեւ ադրենալինի արտադրությունը, քանի որ տոներին նախապատրաստվելը նաեւ սթրես է։ Արդյունքում նվազում է հիշողությունն ու մի քանի խնդիրներ միաժամանակ լուծելու կարողությունը։





























