Թենեսիում բանտից վեց բանտարկյալ է փախել զուգարանում եղած անսարքությունների շնորհիվ։ YahooNews-ի փոխանցմամբ սուրբծննդյան գիշերը բանտից զուգարանով վեց բանտարկյալ է փախել։

Նրանց հաջողվել է պատից պոկել զուգարանակոնքը, քանի որ երկաթյա նիգերը ժանգոտած էին ու ճոճվում էին։ Շերիֆի ներկայացուցիչների խոսքով, նրանք այդ ձեւով կարողացել են «մտնել այն  խողովակի մեջ, որը  նրանց դուրս է բերել բանտի սահմաններից»։ Փախստակներից երկուսին հաջողվել է բռնել, մնացածը դեռ ազատության մեջ են։