Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստացել է «ագրեսիվ պատասխան» ՄԱԿ-ի բանաձեւին, որը Թել Ավիվին արգելում է պաղեստինյան բնակավայրերի կառուցապատումն ու բնակեցումը, հայտնում է Haaretz-ը։
«Մեր արձագանքը լինելու է իմաստուն ու ագրեսիվ։ Այդ ժամանակ բոլոր երկրները կհասկանան ՄԱԿ-ում տեղի ունեցածի անընդունելիությունը»,- ասել է քաղաքական գործիչը։
Նա նաեւ հայտնել է, որ մյուս երկրները հարգում են ուժեղ ժողովուրդներին, որոնք ունակ են պաշտպանել իրենց, բայց ոչ ոք չի հարգում «հարմարվող ու գլուխները խոնարհող երկրները»։
«Իսրայելն ունի ուժեղագույն ազգային ինքնագիտակցություն։ Մենք երկրորդ այտը դեմ չենք տա։ Ժամանակն է վերջ տալ էմիգրանտային մտածողությանը»,- պարզաբանել է վարչապետը։





























