2016 թվականը բուռն էր մեր երկրի պետականության պաշտպանության, տնտեսության, հարցերում, որն իր ազդեցություն է ունենալու պետության հետագա գործընթացների վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը:

«Ըստ էության համանախագահող երկրների լռության պայմաններում Ադրբեջանը իրականացրեց ռազմական ագրեսիա` ապրիլյան պատերազմը, որի նպատակն էր բոլոր բանակցային գործընթացներին վերջ տալ ռազմական ճանապարհով: Այսինքն` գծել նոր սահմաններ եւ ռազմական ճանապարհով ավարտվեր ամեն ինչ: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ  Ադրբեջանին իր ռազմական ողջ հնարավորությունը չբավարարեց, որ ինքը լուծի իր առջեւ դրված խնդիրը: Կարեւոր եմ համարում, որ «լավրովյան պլանը»,որն առաջ էր քաշվում եւ շրջանառվում էր շրջանների հանձնման մասին, որից ոգեւորված էին ադրբեջանական, թուրքական ու ռուսական կողմերը, սա էլ բանակցյաին պատերազմն էր,  այս պլանի էությունն ու վտանգավարությունը լայն հանրությունը մի գուցե չզգաց, բայց ամեն դեպքում այդ խնդրին մոտ կանգնած պատասխանատուները զգում էին վտանգը եւ փառք Աստծո, որ այդբանակցությունները,  գոնե այնպես ինչպես պատկերացնում էին շատերը, այդպիսի ընթացք չստացան»:

Տարվա  աննախադեպ իրադարձությանը` ոստիկանության ՊՊԾ գնդի զինված գրավումը պատգամավոր վրա տպավորություն է թողել այն առումով, որ զինված հարձակումը, որի ժամանակ սպանվել են ոստիկաններ, պաշտպանում էին մտավորականները:

«Հուլիսյան իրադարձությունների վտանգն այն էր, որ մտավորականները պաշտպանում էին այդ հարձակումը: Ինչու էր այսպես, որ զինված հարձակում գործած մարդկանց արարքը, որոնք, իհարկե, նախկինում հերոսական արարքներ են արել, արադարացնում էին մտովարականները: Սա կարեւոր հարց էր: Այս իրադարձություններին հաջորդեցին զարգացումներ, որոնք ցույց տվեցին, որ երկիրը գնում է բարեփոխումների ճանապարհով, դա այն գնահատականն ու դասերն էին, որոնք եղել են ոչ միայն 2016-ի դեպքերից, այլ նախորդ տարիներից կուտակված: Դրանց մեկնարկը տրված էր փետրվարից, երբ Սերժ Սարգսյանը խոսեց  պաշտոնյայի նոր կերպարի, պետական համակարգում պաշտնյայի դերակատարության ու նրա կերպարի մասին, որը հանրության համար ընկալելի պետք է լինի»,-ասաց պատգամավորը:

Սամվել  Նիկոյանի խոսքով` այդ իրադարձություններից  իշխանությունը քաղել է դասեր, որի հետեւանքով երկրում տեղի են ունենում խորքային փոփոխություններ»: