17 ամսից պետք է ավարտվի Երեւանի ՋԷԿ-ի ամենակարեւոր ենթակայաններից մեկի վերանորոգումը։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է «Երեւանյան ՋԷԿ» ընկերության գլխավոր տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը։

Արդիականացման մասին պայմանագիրը ուժի մեջ է մտել օրերս։ Հիմա եվրոպական գործարաններում սկսվել է սարքավորումների արտադրությունը։

Կապիտալ վերանորոգումը կբարձրացնի ենթակայանի հուսալիությունը, որը դեռ 1962-ին է կառուցվել ու որի համար անհրաժեշտ սարքավորումներ արդեն վաղուց չեն արտադրվում։ Կայանը Երեւանի ՋԷԿ-ից, էլեկտրականություն է փոխանցում ցանցին, նաեւ համակարգում է էներգահամակարգի մատակարարումները՝ այդ թվում էլեկտրաէներգիայի մատակարարումը Իրան։

Բացի դրանից կբարձրանա ենթակայանի հզորությունը ՝ 110 կՎ լարումը կբարձրանա մինչեւ 220/110-ի։

Վերանորոգման աշխատանքները իրականացվելու են Համաշխարհային բանկի տրամադրած 52 մլն դոլարի վարկով։ ՛Երեւանյան ՋԷԿ»-ից բացի նախատեսված է նաեւ Արագածոտնի մարզի  «Աշնակ» ենթակայանի կապիտալ վերանորոգումը