Չեխիայում կգործի հատուկ ծառայություն, որի գործառույթը կլինի ֆեյք նորությունների դեմ պայքարը, հայտնում է The Guardian–ը։
Հաղորդվում է, որ նոր ստորաբաժանման խնդիրը կլինի հակազդել առաջիկա նախագահական ընտրություններին միջամտությանը։ Նման ստորաբաժանում ստեղծելու մասին որոշումը կայացվել է մտավախությունների ֆոնին, թե Ռուսաստանը որոշ ինտերնետ ռեսուրսներ է օգտագործում իր ազդեցության տարածման համար։
«Չեխիայում ռուսական քարոզչության հիմնական խնդիրը մարդկանց ուղեղներում կասկած սերմանելն է այն հարցում, որ ժողովրդավարությունը երկրի կազմակերպման լավագույն համակարգն է, եւ ԵՄ–ի ու ՆԱՏՕ–ի համար բացասական կերպարներ ստեղծել»,– ասել է Չեխիայի կառավարության եվրոպական հարցերով պետքարտուղար Թոմաշ Փրուզան։





























