Emirates-ի ուղևորներին քնազգեստներ են տրամադրելու, որոնք ստեղծված են Hydra Active միկրոկապսուլային տեխնոլոգիայի հիմքով՝ հատուկ ավիաընկերության համար։
Emirates ավիաընկերությունը ընդլայնել է կոսմետիկ միջոցների ցանկը, որոնք հասանելի են լինելու առաջին ու բիզնես կլասի ուղևորների համար, հայտնում է Lenta–ը։
Օրինակ, գիշերային հեռավոր չվերթներով թռչողներին կտրամադրեն քնազգեստներ, որոնք խոնավացնում են մաշկը։ Հատուկ տեխնոլոգիայով ստեղծված քնազգեստների ներսի կողմից հատուկ սրվակներ են ամրացված, որոնցում լամինարիայի խտանյութ է։ Կոմպլեկտի կազմում են նաև հողաթափեր, քնի համար դիմակ ու պայուսակ։
Ուղևորներին կառաջարկեն նաև շամպուն, կոնդիցիոներ, ցնցուղ ընդունելու գել, լվացվելու միջոց, խոնավացնող լոսյոն, օճառ ու ձեռքերի քսուք։
Bulgari ընկերության մշակած ճանապարհային հավաքածուներում ներառված են Eau Parfumée au thé noir փայտածաղկային բույրերը ու մաշկի խնամքի մի շարք այլ միջոցներ։





























