Գերմանիայի պարենամթերքի ու գյուղատնտեսության նախարար Քրիստիան Շմիդտը անհրաժեշտ է համարում արգելել մթերքների որոշ անվանումներ՝ օրինակ «բուսական շնիցելը» որը չի պարունակում միս, հայտնում է Das Bild–ը։
Նրա կարծիքով նման անվանումները մոլորեցնում են գնորդներին։ «Ես կոչ եմ անում արգելել այդ անվանումները գնորդների շահերը պաշտպանելու համար»,- հավելել է նա։ Ընդ որում նախարարը շեշտել է, որ ընկերությունները պետք է մթերքը «շնիցել», «երշիկ» կամ «կոտլետ» անվանեն միայն այն դեպքում, եթե դրանց բաղադրության մեջ կա միս։





























