Նոր տարվա շեմին BBC Future-ը ներկայացրել է սանտեխնիկայի ապագան: Toto Actilite-ի «կախարդական փայտիկով» Washlet զուգարանակոնքը կարող եք ձեռք բերել 12.500 դոլարով:
Այն արտադրող ճապոնական ընկերության Toto Europe եվրոպական բաժանմունքի բրիտանական նախագծերի մենեջեր Ֆլոյդ Քեյսը պնդել է, որ սարսափելի ոչինչ չկա. «Դա ավտոլվացում չէ: Երբ նստեք մեր զուգարանակոնքին, ակտիվանում է նստատեղին մոնտաժված սենսորը»: Նստատեղը տաքացվում է, իսկ դեզադորատորը հաճելի բումունք է ապահովում: Վահանակի միջոցով կարելի է հետին եւ առջեւի լվացման հրամաններ տալ:
Զուգարանակոնքը նաեւ ուլտրամանուշակագույն ճառագայթման աղբյուր ունի, որը միանում է կափարիչը փակելուց հետո եւ սպանում է մանրէները:
Ճապոնական մեկ այլ ընկերություն՝ Lixil-ը առաջարկում է Satis G-Type արտադրանքը, որը մեծ թվով բարդ գործառույթներ ունի: Այն համեմատաբար էժան է՝ մոտ 5 հազար դոլար:
Այս զուգարանակոնքին Bluetooth-ի միջոցով կարելի է միանալ սմարթֆոնից՝ նախապես տեղադրելով My Satis հավելվածը, ինչով կարող եք վերահսկել լվացման գործառույթները:




























