Համացանցի օգտատերերը 2016-ի բոլոր դժբախտությունների համար մեղադրել են ամերիկացի գրող ու սցենարի հեղինակ Ջորջ Մարտինին, «Սառույցի ու հրի պատմություն» վեպերի շարքի հեղինակին, որի հիման վրա նկարահանվել է «Գահերի խաղը» հանրահայտ սերիալը, հայտնում է Lenta–ն։
Ինտերնետային համայնքում Ջորջ Մարտինը հայտնի է գրքերի հերոսների «սպանությունների» հանդեպ իր սիրով, դրա համար էլ ցանկացած արյունոտ իրադարձություն համացանցում սկսել են համեմատել «Գահերի խաղը» սերիալի սյուժեի հետ։
2016-ի վերջին կյանքից հեռացել են բազմաթիվ հանրահայտ մարդիկ, այդ թվում դերասանուհի Քերի Ֆիշերը, որը կատարել է Լեո արքայադստեր դերը «Աստղային պատերազմներում», երգիչ Ջորջ Մայքլը ու բանաստեղծ եւ երաժիշտ Լեոնարդ Քոհենը։ Համացանցի օգտատերերի կարծիքով, նման քանակության մահերի համար մեղավոր կարող է լինել միայն Ջորջ Մարտինը։
Հունվարին սցենարի հեղինակը Twitter–ում գրել էր, որ ինքը բեմադրել է 2016 թվականը։ Քերի Ֆիշերի մահից հետո նա վերահրապարակել է հունվարյան գրառումը ու գրել «Կներեք»։
Որոշ օգտատերեր վստահ են, որ Մարտինի գրքի հրատարակման հետաձգումը կապակցված է նրա հետ, որ գրողը զբաղված էր 2016-ի վերջին օրերի սցենարը գրելով։ Մյուսներն էլ կոչ են անում Ջորջ Մարտինին որեւէ հեռու տեղում թաքցնել, որպեսզի ողբերգական իրադարձությունները դադարեն։





























