Շորթման մեջ մեղադրվող, ազգությամբ եզդի քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ կատարված արարքին նրա մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Գեղամ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Ջնդի Մահմադի Ամարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (շորթում), եւ 02.04.2016 թվականից նա գտնվում է անազատության մեջ:





























