Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել Կենտրոնական բանկի եւ Հայաստանի բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին գալիք տոների կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին 2016 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար՝ նկատի առնելով, որ անցնող տարում մեր երկիրը դիմակայեց մարտահրավերների՝ ապրիլյան քառօրյա պատերազմ եւ այլ իրադարձություններ, որոնք, ընդհանուր առմամբ, նման պայմաններում բոլոր երկրներում բերում են որոշակի անկայունությունների:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Նախագահը մաղթել է, որ ֆինանսական կայունությունը պահպանվի նաեւ 2017 թվականին, եւ քաղաքական գործընթացները, այդ թվում՝ ընտրությունները, որեւէ ձեւով չխաթարեն բանկային համակարգի գործունեությունը եւ չխոչընդոտեն տնտեսության զարգացմանը:
Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ բանկային համակարգում սկսված դրական տեղաշարժերը կշարունակվեն հաջորդ տարի՝ ծառայելով համակարգի զարգացման նպատակին:
































