Ուկրաինայի տարբեր անկյուններում բնակվող երեխաները շարունակում են ամանորյա նվերներ ստանալ Ուկրաինայի հայերի միությունից, հայտնում է AnalitikaUA.net–ը , վկայակոչելով միության մամուլի ծառայությունը։

«Այս տարի ամանորյա նվերներով փաթեթների քանակը, որոնք ՈՒՀՄ քարտուղարությունը փոխանցել է ռեգիոնալ հայկական համայնքների ներկայացուցիչներին, հասել է 1550-ի։ Երեխաներին նվերները բաժանում են ամանորյա տոնակատարությունների, միջոցառումների ժամանակ։

Այս տարի նվերների փաթեթում ավանդական շոկոլադե նվերներից,  հուշանվերներից ու ներկայացուցչական ատրիբուտներից բացի նաեւ Ուկրաինայի հայերի միության կանանց կոմիտեի ակտիվիստ Վեներա Ռիտեր- Գասպարյանի «Ընտանեկան արժեքներն ու ավանդություները» գիրքն է, որում նա ներկայացնում է 19-րդ դարում հայ ժողովրդի հիմնական ավանդույթները, նաեւ ժամանակակից հայկական սովորությունները։ Գրքում շեշտադրված են նաեւ ծնող-երեխա հարաբերությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։