Instagram–ում տարածում է գտել իսրայելցի կին զինվորականների լուսանկարներով էջը, գրում է Daily Mail–ը։ Hot Israeli Army Girls էջն արդեն 40 հազար բաժանորդ ունի։

Պարբերականը նշում է, որ միկրոբլոգի հեղինակները ավելի քան 2 հազար իսրայելցի կին զինծառայողի նկարներ են հավաքել։ Նրանք աղջիկների էջերը գտել են հեշթեգերի օգնությամբ եւ տարածել այդ լուսանկարները։

Էջում հրապարակվել են նաեւ զինվորականների ոչ ֆորմալ լուսանկարները՝ տանը, բիկինիով եւ այլն։