Պերուի գյուղերից մեկի բնակիչներին ցնցել է երկգլխանի հորթի ծնունդը, որը ծնվելուց հետո շատ շուտ սատկել է։ Daily Mail-ի փոխանցմամբ, երկգլխանի հորթը ծնվել է Պերուի հյուսիսարեւմտուքում՝ Տրուխիլյո նահանգի Էլ Պորվենիր քաղաքից ոչ հեռու։
Տեղի բնակիչների կարծիքով այդ կենդանին անիծված է։ Ոմանք էլ կարծում են, որ սա նշան է, որը վկայում է աշխարհի մոտելուտ կործանման կամ սարսափելի աղետի մասին։





























