Ելույթ ունենալով Հայաստանի եւ մի շարք եվրոպական լրատվամիջոցների փորձի փոխանակման սեմինարին՝ Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանն ընդգծել է հայ-թուրքական սահմանի բացման կարեւորությունը:
Նրա խոսքով, մեկ կոնտեյների փոխադրումը Հայաստանից վրացական Փոթի նավահանգիստ մեր արտահանողների վրա նստում է 1200 դոլար, այն դեպքում, երբ բեռնափոխադրման արժեքը տվյալ կետից ԱՄՆ կազմում է ընդամենը 800 դոլար: Այսինքն, ցամաքով մի քանի հարյուր կմ փոխադրումն ավելի թանկ է, քան տասնյակ հազար կիլոմետրերի փոխադրումը: Սա, իր հերթին, հանգեցնում է արտահանվող ապրանքների թանկացման եւ համապատասխանաբար մրցունակության անկման:
Պատասխանելով NEWS.am-ի հարցին՝ Վարդանյանը հարկ չհամարեց հրապարակել վրացական տարածքով այդ բարձր ծախսերի մանրամասները, սակայն կրկին ընդգծել է այլընտրանքային ուղիներ գտնելու կարեւորությունը:



























