Ստամբուլի Աթաթուրքի ու Սաբիյա Գյոքչենի անվան օդանավակայաններից հարյուրավոր թռիչքներ են հետաձգվել եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով։
Թուրքական Anadolu-ի փոխանցմամբ՝ հունվարի 6-ի երեկոյան Ստամբուլում սկսված ուժեղ քամու, առատ ձյան ու թույլ տեսանելության պատճառով հետաձգվել են 600-ից ավել թռիչքներ։
Հետաձգված թռիչքների մեջ է եղել նաեւ դեպի Երեւան չվերթը։ Դեպի Երեւան թռիչքներ իրականացնող ավիաընկերությունը հայտնել է, որ չվերթը տեղի կունենա հունվարի 8-ին, ժամը 23:50-ին։




























