Հունվարի 10-ին Ստամբուլում տեղացած առատ ձյան պատճառով քաղաքի բոլոր դպրոցներում դասերը դադարեցվել են, հայտնել է քաղաքի նահանգապետ Վասիլ Շահինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ստամբուլում արդեն երրորդ օրն է ձյուն է տեղում, օդանավակայաններում չեղարկվել է 1400 չվերթ։ Տրանսպորտի երթեւեկությունը դժվարացել է, մերկասառույցը բազմաթիվ վթարների պատճառ է դառնում։ Բոսֆորի նեղուցով նավարկությունը դադարեցվել է։

Հունվարի 11-ին փակվելու են ոչ միայն դպրոցները , այլ համալսարաններից մի քանիսը։ Քաղաքում ձյան շերտն արդեն 130 սմ-ի է հասնում։ Դպրոցները կփակվեն նաեւ Էդիրնե, Չինակալե, Յալովա ու Բալիքեսիր նահանգներում։

Turkish Airlines ավիաընկերության տնօրեն Բիլալ Էքշին Twitter–ում հայտնել է, որ Աթաթուրքի անվան օդանավակայանից բոլոր ներքին չվերթները չեղարկվում են։