Ուրանի հանքավայրի որոնման աշխատանքների համար որոնողական հորատող սկաների արժեքը, որը այրվել է Սյունիքի Լեռնաձոր համայնքում, կազմում է 30 մլն դրամ (շուրջ 85 հազար դոլար): Այս մասին NEWS.am-ին հայտնել են ուրանի որոնողական աշխատանքներ իրականացնող «Աբվան» ընկերությունում:
Աղբյուրի համաձայն, որոնողական հորատող սկաները հասցրել է միայն մեկ օր աշխատել եւ հիմա, սկաների հրդեհելու հետեւանքով այդ աշխատանքները հետազձգում են անորոշ ժամանակով, քանի որ նոր սկաների ձեռք բերումը կարժենա 1,5 մլն դոլար, որը «Աբվան» ընկերության ուժերից վեր է:
Հիշեցնենք, որ սկաները հրդեհել են հոկտեմբերի 30-ի գիշերը: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Հայաստանում ունաի որոնման աշխատանքները կատարվում էին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված միջպետական պայմանագրի հիման վրա եւ պետք է տեւեին 5 տարի:




























