Համացանցում ժամանակից շուտ հայտնվել է «Շերլոկ» սերիալի 4-րդ եթերաշրջանի վերջին սերիան, հայտնում է DTF-ը:

Հաղորդվում է, որ սերիան համացանցում է հայտնվել Առաջին ալիքի պաշտոնական կրկնօրինակմամբ: Այդ հեռուստաալիքում էլ պիտի տեղի ունենար պաշտոնական պրեմիերան:

«Արտահոսքը կարող էր տեղի ունենալ Առաջին ալիքի օնլայն ծառայությունից, որտեղ սերիաները հայտնվում են եթեր դուրս գալուց հետո»,- գրում է կայքը:

Չորրորդ եթերաշրջանի 3-րդ դրվագի պրեմիերան պլանավորված էր հունվարի 16-ին: