CARD Հիմնադրամը UMCOR-ի հետ համատեղ իրականացնում է «Կայուն Համագործակցության Ընդլայնման եւ Գյուղատնտեսության Զարգացման» (SCEAD) ծրագիրը, որի շրջանակներում 12 գյուղատնտեսական կոոպերատիվներ ստացել եւ շարունակում են ստանալ ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն` կատարելագործելու հողագործական տեխնոլոգիաներն, ինչպես նաեւ ներմուծելու նոր սերմերի տեսականի եւ տնկման տեխնիկայի մեթոդները:

Այս ծրագիրը կարեւոր է նրանով, որ ներկայումս Հայաստանում գոյություն ունեցող գյուղանտնտեսական տեխնիկան հին է եւ անհարմար փոքրամասշտաբ հողագործության համար: Ուստի, Հայաստանի գյուղերում դեռեւս տարածված է փոքր հողատարածքների ձեռքի գործիքներով մշակումը:

SCEAD ծրագրի շրջանակներում, CARD Հիմնադրամը ներմուծել է տարբեր փոքր գյուղատնտեսական տեխնիկա կոոպերատիվներում ցուցադրական օգտագործման համար: Փոքրամասշտաբ, 5-7 ձիաուժ շարժական մոտոբլոկների միջոցով իրականացվում են հնձման, հողի փխրեցման եւ քիմիական նյութերի սրսկման գործընթացները: Այս սարքավորումները կնվազեցնեն հնձման եւ սրսկման ծախսերը եւ կմեծացնեն արտադրության արդյունավետությունը:

SCEAD ծրագրի շրջանակներում Արարատ, Արմավիր եւ Վայոց Ձոր մարզերի 15 գյուղերի 21 շահառու կոոպերատիվներին կտրամադրվեն խաղողի այգիների խնամքի համար բարձրորակ սարքավորումներ` 30 մոտոբլոկներ  խոտհնձիչներ/ գութաններ եւ 50 սրսկիչներ:

Նշենք, որ ծրագիրը իրականացվում է  ԱՄՆ գյուղդեպարտամենտի մոնիտազիցիայի ֆոնդերի միջոցով, որը ձեւավորվել UMCOR ծրագրի շրջանակներում: