Տաջիկստանում սահմանափակումներ են մտցվել էլեկտրաէներգիայի օգտագործման վրա` յուրաքանչյուր բնակարան կարող է էլեկտրաէներգիա օգտագործել օրական մինչեւ 12 ժամ: Այդ մասին հայտնել է «Բարկի տոջիկ» բաժնետիրական ընկերությունը:
Ընկերության տվյալներով, սահմանափակումները չեն վերաբերում Դուշանբեին, եւ մի շարք այլ քաղաքների: Սահմանափակումները չեն առնչվի նաեւ կենսական նշանակության օբյեկտներին եւ վարչական շենքերին:
Տաջիկստանում սահմանափակումները մտցվում են հոկտեմբերից մայիս, երբ իջնում է Վաշխ գետի ջրի մակարդակը: Այդ գետի վրա է գործում խոշորագույն Նուրեկի հիդրոէլեկտրակայանը:




























