Ստամբուլի «Արաս» հրատարակչությունը հայերեն այբուբենով զարդագրերով տետրերից հետո անցել է պայուսակներին։

«Արաս»–ի կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվել է, որ նոր պայուսակներ են հանվել վաճառքի հայերեն թռչնագրերով, որոնց գինը 10 թուրքական լիրա (3 դոլար) է։

Թռչնագիրը զարդագրերի տեսակ է, որի տառերը թռչունների պատկերներ են։