Կալիֆորնիայի բնակիչները դեմ են արտահայտվել նահանգի տարածքում մարիխուանայի օրինականացմանը: Էկզիտ-պոլերի տվյալների համաձայն` օրինագծին «դեմ» է քվերակել ընտրողների 57, «կողմ»` 43 տոկոսը:
Մարիխուանայի լիարժեք օրինականացման հարցը Կալիֆորնիայում քվերակության էր դրվել նոյեմբերի 2-ին, երբ նահանգում նահանգապետ, իսկ ողջ ԱՄՆ-ում Կոնգրեսի ընտրություններ էին անցկացվում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը 1 մլն դոլար է հատկացրել Կալիֆորնիա նահանգում մարիխուանայի օգտագործումը օրինականացնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար: «Մարիխուանայի վերահսկվող շրջանառությունը եւ նրա հարկումը կօգնի միլիարդավոր դոլարներ տնտեսել՝ որոնք այսօր ծախսվում են մարիխուանայի օգտագործումը կանխելու եւ օգտագործողներին բանտերում պահելու համար: Դա նաեւ կօգնի նվազեցնել թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորության մակարդակը»,- ասել է Սորոսը:




























