Կրեմլը ԱՄՆ-ին կոչ է անում հաշվարկել Սիրիայում փախստականների համար անվտանգության գոտիների կազմակերպման հնարավոր հետեւանքները, որպեսզի չվատացնի իրավիճակը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Կարեւոր է, որ դա չխորացնի փախստականների հետ իրավիճակը»,- ասել է նա։ «Ճիշտ կլիներ հաշվարկել բոլոր հնարավոր հետեւանքները»,- շեշտել է մամուլի քարտուղարը։ Այն հարցին, արդյոք ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ խորհրդակցել է նման որոշում կայացնելուց առաջ, Պեսկովը բացասաբար է պատասխանել։ «Ռուսական կողմի հետ ամերիկացի գործընկերները չեն խորհրդակցել»,- նշել է նա։

Ավելլի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր , որ «հաստատ կստեղծի անվտանգության գոտիներ Սիրիայում»։