Սիրիայում հաշտեցում ապահովելուց հետո բանակցությունները հետաձգելու համար արդարացումներ այլեւս չպետք է լինեն, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը նաեւ հաստատել է, որ Սիրիայի ընդդիմության բանակցություննեի հարցերով բարձրագույն կոմիտեի ներկայացուցիչները չեն ընդունել Մոսկվա ժամանելու հրավերքը։ Ընդ որում նա նշել է, որ Աստանայում կայացած բանակցությունները որակապես նոր քայլ էին սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում, քանի որ դրանց մասնակցում էր նաեւ Սիրիայի զինված ընդդիմությունը։

Նախարարը համարում է, որ Ժնեւում կայանալիք միջսիրիական բանակցությունների ժամանակ պետք է անցնել Սիրիայի սահմանադրության վրա աշխատանքին։ Նա հավելել է , որ բանակցությունները փետրվարի 8-ից հետաձգվել են մինչեւ ամսվա վերջ։