Նորվեգիայում չորեքշաբթի, փետրվարի 1–ին առաջին անգամ կայացել է նույնասեռական զույգի պսակադրություն։ Արարողությունը տեղի է ունեցել ուղիղ կեսգիշերին, երբ ուժի մեջ է մտել Նորվեգիայի լյութերական ավետարանական եկեղեցու կողմից հաստատված հատուկ կարգը։

Կարգը մատուցել է կին պաստոր Բեթինա Էքբոն, որի խոսքով,  «այդ ամենի մաս կազմելը բավական ծիծաղելի եւ իրապես շատ հարմարավետ էր»։ Նշվում է նույնասեռականները միասին ապրել են 36 տարի, ավելի երկար, քան պսակադրության կարգը մատուցած պաստորի տարիքն է։