Սեպտեմբերի 4-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանում Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն:
Այցի շրջանակներում նախատեսված են Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները: Նախարարները մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային խնդիրները: Նախատեսված է նաեւ Վաշաձեի հանդիպումները Հայաստանի գործադիր եւ օրենսդիր մարմիններում:




























