Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը եւ Tesla Motors–ի հիմնադիր Իլոն Մասկը հանդես են եկել ի պաշտպանություն մի շարք սկզբունքների, որոնք երաշխավորելու են, որ արհեստական բանականությունը չի վնասելու մարդուն եւ միայն ծառայելու է ի շահ, հաղորդում է Silicon Valley Business Journal պարբերականը։

Այս դաշնագիրը անհրաժեշտ է մարդկանց անվտանգությունը ապահովելու, ինչպես նաեւ արհեստական բանականությանը առնչվող բազմաթիվ հարցերի պատասխանները տալու համար։ Մասկը համոզված է, որ արհեստական բանականությունը կարող է միջուկային զենքից ավելի վտանգավոր լինել։ Հոքինգը կիսում է այս տեսակետը եւ պնդում, որ արհեստական բանականությունը կարող է կործանել մարդկությունը։ Սակայն, երկուսն էլ ընդունում են, որ դրա շնորհիվ մարդիկ նաեւ կարող են լուծվել բազմաթիվ խնդիրներ, օրինակ՝ բուժել քաղցկեղը կամ դանդաղեցնել գլոբալ տաքացումը։

23 սկզբունքների հիման վրա կազմված դաշնագիրը պետք է երաշխավորի, որ արհեստական բանականությունը պետք է ծառայի ի շահ մարդկությանը։ Սկզբունքները բաժանված են 3 խմբի՝ «Հետազոտական հարցեր», «Էթիկայի եւ արժեքային համակարգերի հարցեր» եւ «Երկարատեւ խնդիրներ»։