Պապարացիները Լոնդոնում լուսանկարել են Բրիտանիայի արքայազն Հարիին եւ ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլին՝ միմյանց ձեռք բռնած։ Լուսանկարները հրապարակել է The Sun–ը։
Նշվում է, որ Մարքլը բնակվում է արքայազն Հարիի քոթեջում Քենսինգթոնյան դղյակի տարածքում։ Արքայազնը եւ դերասանուհին անբաժան են վերջին 5 շաբաթների ընթացքում։ «Ներկայում Մեգանը Տորոնտոյում նկարահանումներից ազատված է,ա յդ պատճառով էլ իր ազատ ժամանակը ացնկացնում է Հարիի հետ», – նշել է աղբյուրը՝ հավելելով, թե գարնանը կարող է կայանալ բրիտանական արքայազնի նշանադրությունը։




























