Մոդելավորող Կառլ Լագերլգելդը պայմանագիր է կնքել խաղալիքներ արտադրող Steiff ընկերության հետ, որի հետ համատեղ ֆրանսիական «Chanel» նորաձեւության տան կրեատիվ դիզայները մտադիր է իր սիրած Շուպեթ կատվին անմահացնել փափուկ խաղալիքի մեջ, հաղորդում է WWD–ն։

40  սանտիմետր բարձրություն ունեցող խաղալիքը պատված է սպիտակ մորթիով։ Նրա հետ միասին ներկայացվելու է կաշվին փոխարինող սեւ նյութից մկնիկը՝ մագնիսով։ Խաղալիքների կոլեկցիան արտադրվել է 2 հազար օրինակ խմբաքանակով, յուրաքանչյուրը՝ 538 դոլար արժողությամբ։

83-ամյա Կառլ Լագերֆելդը հաճախ է օգտագործում իր կատվի կրպարը, օրինակ՝ հավաքածուներ է ստեղծում նրա պատվին եւ նկարահանում է գովազդներում։